ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արայիկ Հարությունյանն անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ բոլոր ջանքներն ուղղված են նրանց ճակատագրերը պարզելուն

Արայիկ Հարությունյանն անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ բոլոր ջանքներն ուղղված են նրանց ճակատագրերը պարզելուն
02.12.2020 | 20:58

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:

Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ: Արայիկ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ հարազատներին հաղորդելու վերաբերյալ:


Հանդիպմանը մասնակցել են ՀՀ և ԱՀ ՊՆ նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ